Մահացել է ֆրանսիական «Ֆուրիանի Ալյանի» ակումբի ֆուտբոլիստ Ժորդան Դիակիսեն, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի մահվան պատճառները հայտնի չեն:Հիշեցնենք, որ 24-ամյա Դիակիսեն ՊՍԺ-ի սան էր: 2013/14 թվականներին խաղում էր փարիզյան ակումբի երիտասարդական թիմում և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում:
Հետագայում, նա հանդես է եկել Շվեյցարիայի և Խորվաթիայի ակումբներում, ապա տեղափոխվել սիրողական «Ֆուրիանի Ալյանի» ակումբ, հայտնում է Armsport.am-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
24 տարեկան հասակում մահացել ՊՍԺ-ի սան Ժորդան Դիակիսեն
2020.05.22 21:36


