Շվեդ խաղացող Պոնտուս Սեգերստրեմը վախճանվել է կյանքի 33 տարեկան հասակում: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել գլխուղեղի քաղցկեղը:
Ֆուտբոլիստի մոտ քաղցկեց էր ախտորոշվել ընթացիկ տարվա օգոստոսին: Սեգերստրեմը մահացել է երկուշաբթի երեկոյան:
Իր կարիերայի ընթացքում շվեդ խաղացողը հանդես էր եկել շվեդական «Բրոմմապոյկարնա», նորվեգական «Ստաբեկ» և մի շարք այլ ակումբների կազմերում: