711 դիտում
13:24 21-05-2020
Կոնցեպտուալ փոփոխություններ են լինելու. Կառավարությունը հավանություն տվեց երկու օրենսգրքերին
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված երկու խոշոր օրինագծեր: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտն է ներդրվում, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման. «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում և մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ:
Մենք այսօր մեր կայքում կհրապարակենք բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի և ԱԺ-ում մասնակցի քննարկումներին»,- ասաց նախարարը:
Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար չափով քննարկվել է:
«Հույս ունեմ, որ մեր քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի այս օրենքների ընդունման արդյունքում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1385 դիտում
13:49 29-05-2014
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին
963 դիտում
15:48 14-06-2016
Ժամանակն է համալիր, կոնցեպտուալ լուծումների. Հ. Նաղդալյան
Այս բաժնից
532 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
427 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան