«Աթլետիկի» լեգենդար ռմբարկու Արից Ադուրիսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք ունի ու պետք է վիրահատության ենթարկվի, հայտնում է Armsport.am-ը:
Ադուրիսը հայտարարության մեջ նշել է, որ վիրահատությունից հետո այլևս ի վիճակի չի լինելու դաշտ վերադառնալ։ «Մարմինս արդեն ինձ ասել է, որ բավական է»,-գրել էր Ադուրիսը։
«Աթլետիկի» կազմում Ադուրիսը 405 հանդիպման է մասնակցել ու դարձել 172 գոլի հեղինակ։ Ադուրիսը «Աթլետիկի» լավագույն ռմբարկուն է 21-րդ դարում։ Նրա կարիերայի վերջին խաղը պետք է լիներ «Ռեալ Սոսիեդադի» դեմ Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչը, սակայն վիրահատությունից հետո Ադուրիսն այլևս դաշտ վերադառնալ չի կարող։
Ադուրիսը հանդես է եկել նաև Իսպանիայի հավաքականի կազմում։ «Լա ֆուրիա ռոխայի» կազմում անցկացրած 13 խաղերում նա 2 գնդակ է խփել։