Արից Ադուրիսը Եվրոպայի Լիգայի պատմության ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում` «Գենկի» հետ խաղում (5:3) պենտա-տրիկի հեղինակ դարձավ:
35-ամյա ֆուտբոլիստ 1-ին խաղակեսում 3 գոլ խփեց, և ևս 2-ը` երկրորդ խաղակեսում:
Ադուրիսը դարձավ առաջին խաղացողը, որը 5 գոլ խփեց Եվրոպայի Լիգայի մրցաշարում և առաջինը, ով մրցաշարի մեկ խաղում 3 11մ. հարված իրացրեց:
Բացի այդ, Ադուրիսը 1971 թվականից ի վեր առաջին բասկ ֆուտբոլիստն է, որը եվրագավաթային խաղում 5 գոլ է խփել: