2504 դիտում
16:09 15-01-2019
Պետեր Չեխը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարեց, որ ամռանը կավարտի կարիերան:
«Սա պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակով իմ 20-րդ մրցաշրջանն է: Զգում եմ, որ սա հարմար պահ է՝ մրցաշրջանի ավարտից հետո կարիերաս ավարտելու մասին հայտարարելու համար:
15 տարի պրեմիեր-լիգայում անցկացնելով՝ ես հասել եմ այն ամենին, ինչին՝ ձգտել եմ, նվաճելով հնարավոր ամեն ինչ:
Ես շարունակում եմ աշխատել «Արսենալում»: Հուսով եմ, որ կկարողանանք ևս մեկ տիտղոս նվաճել», գրել է Չեխը իր թվիթերում:
Պետր Չեխը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին: 2004թ. 10,3 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Չելսի», որի կազմում մասնակցել է 494 պաշտոնական խաղի, իսկ 2015-ին՝ տեղափոխվեց «Արսենալ»:
Չեխը 4 անգամ նվաճել է Պրեմիեր-լիգան, 5 անգամ՝ Անգլիայի Գավաթը, 3՝ Անգլիական լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան:
Չեխիայի հավաքականի կազմում մասնակցել է 12 խաղի. դա ազգային ռեկորդ է: Եվրո-2004-ի բրոնզե մեդալակիր է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
16:36 21-06-2019
Ֆերնանդո Տորեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3829 դիտում
21:14 20-05-2020
«Աթլետիկի» լեգենդար ռմբարկու Արից Ադուրիսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3051 դիտում
18:55 04-08-2020
Լեգենդար Իկեր Կասիլյասը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3706 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2698 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2476 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ