ԿԳՄՍ նախարարը «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետի հետ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբից մի քանի արձանների գողության մասին այսօր տարածված լուրերին:
Նախարարը նշել է, որ այդ մասին տեղեկանալուց հետո հարցի մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ:
«Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված՝ «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ: