211652_close_icon
views-count1848 դիտում article-date 12:49 20-05-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության՝ 6, ծեծի՝ 5, թմրամիջոցի մաքսանենգության՝ 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու ու պոռնկագրական նյութեր տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության՝ 2-ական, խարդախության ու ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր