Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. օրակարգի թեման քննարկվեց հարցուպատասխանի միջոցով
Մայիսի 18-ին ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը։ ՈԶ գլխավոր վարչության անձնակազմի և ենթակա զորամասերի հրամանատարների ու տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին ՈԶ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վ. Ղազարյանը և ոստիկանության ՆԱՎ պետ Ա. Մկրտչյանը։
Խորհրդակցության հիմնական թեման էր ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողության պահպանումը և դրա ապահովման ուղղությամբ համագործակցության կազմակերպումը:
Օրակարգի թեման քննարկվեց հարցուպատասխանի միջոցով։ Ամփոփմանը ՈԶ հրամանատար Վ. Ղազարյանը հավաստիացրեց, որ Ոստիկանության զորքերն իր ծառայողամարտական գործունեության մեջ անվերապահորեն հետևում է վերոհիշյալ խնդիրների իրականացմանը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]