211652_close_icon
views-count1063 դիտում article-date 18:18 18-05-2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների 6-րդ խմբին ճանապարհեց Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների 6-րդ խմբին ճանապարհեց Հայաստան‼ Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր