Եվրո-2016. Ուելսը բելգիական աստղերին տուն ճանապարհեց. տեսանյութ
Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչում Ուելսի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Բելգիայի «ոսկե» թիմին:
Իր սյուժեով սա թերևս մրցաշարի ամենահետաքրքիր խաղն էր: Բելգիացիները, որպես մրցավեճի ֆավորիտ, հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը և արդն 13-րդ րոպեին բացեցին հաշիվը: Արտակարգ, ուղղակի հրաշք գոլի հեղինակ դարձավ իտալական հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը:
Սակայն ուելսցիները շատ արագ ուշքիեկան և 31-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը` աչքի ընկավ ուելսցիների վագա Էշլի Ուիլյամսը:
2-րդ խաղակեսում ուելսցիները սկսեցին ավելի համարձակ գործել, և 55-րդ րոպեին Ռոբսոն Կանուն ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, կարողանալով ապակողմնորոշել բելգիացիների ամբողջ պաշտպանությանը:
Դրանից հետո Բելգիայի հավաքականը արդեն չկարողացավ ուշքի գալ: Նրանց գրոհներում սրություն չկար, իսկ 86-րդ րոպեին ուելսցի Սեմ Վուկսը արագ հակագրոհից հետո երրորդ գնդակն ուղարկեց Կուրտուայի պաշտպանած դարպասը և Ուելսը թեկուզ ոչ այնքան աղմկալից, բայց անակնկալ հաղթանակ տարավ աստղերով համալրված բելգիական թիմի նկատմամբ` 3:1:
Ուելսի հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Պորտուգալիայի հավաքականը:
[b]Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
[/b]
Ուելս - Բելգիա՝ 3:1
Էշլի Ուիլյամս, 31, Ռոբսոն Կանու, 55, Սեմ Վուկս, 86 – Ռաջա Նայնգոլան, 13