ԱԻՆ աշխատակիցները փրկում են, նաև՝ ասմունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվա մեկնարկը մենք տալիս ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների գեղեցիկ ասմունքով:
Ելույթ են ունենում՝
ՍԵՎԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ,
ՄՈՒՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ես
ՔՐԻՍՏԻՆԵ ՓԻՐՈՒԶՅԱՆԸ
և ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
Սիլվա Կապուտիկյանը հզոր տաղանդի տեր գրող էր, եզակի հրապարակախոս և հասարակական գործիչ: Ստեղծագործական 70 տարիների ընթացքում նրա գրքերին սպասում էին ոչ միայն հայ, այլև շատ ազգերի միլիոնավոր ընթերցողներ, որովհետև ինչի մասին էլ գրեր՝ սեր, հայրենիք, սփյուռքի կյանք կամ մարդկային տագնապներ, Կապուտիկյանը խոսում էր անկեղծ հոգատարությամբ: Նա մեր հայացքը դարձնում էր դեպի մարդն ու հայրենիքը, սեր արթնացնում մանկան ու ծերի, հայրենի հողի նկատմամբ, մատնացույց անում մարդկային պարտքի գիտակցումը:
Այսօրվա կարգախոսը՝ հանուն հավասարության, բազմազանության և ներառականության, խիստ պարտավորեցնող է, և այդ է պատճառը, որ տուն-թանգարանը կապ հաստատեց ԱԻՆ-ի հետ: ԱԻՆ-ը պետական մեծ կառույցներից, թերևս, միակն է որ հոգատար վերաբերմունք է դրսևորում առողջական խնդիր ունեցող մեր հայրենակիցների հանդեպ, իսկ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը այս նախաձեռնությամբ ուզում է, որ ծառայություն-մշակույթ-հասարակություն կապը դառնա է՛լ ավելի ընդգրկուն և տարածվի հասարակության լայն խավերի մեջ:
Վստահ ենք, որ թանգարան-նախարարություն համագործակցությունը շատ ավելի լայն ընդգրկում կստանա՝ նոր ծրագրերի իրականացմամբ, և բոլորս համատեղ կմտածենք մեր հայրենիքը շենացնելու մասին:
[b]
#տնիցթանգարան
#ՍիլվաԿապուտիկյան
#թանգարանը_կգա_քո_տուն[/b]