211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դեպք Երևանում․ «ուղեղից թոփալը» միտումնավոր հրկիզում է կանաչ գոտին, իսկ այն կրակի ճիրաններից փրկում են կարճ ժամանակում մեծ հեղինակություն ստացած «CROSS» մարզական համալիրի աշխատակիցները

views-count4312 դիտում article-date 23:12 01-09-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ամեն անգամ հորդորում է քաղաքացիներին, որպեսզի պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, այն է՝ չոր խոտածածկ տարածքներում խարույկներ չվառեն, ապակե տարրաներ և ծխախոտ չնետեն, ու հաշվի առնեն այն հանգամանքը, որ տապը նաև պարարտ հող է ստեղծում հրդեհների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին, ՀՀ-ում գերլարված են աշխատում ոչ միայն հրշեջ-փրկարարները, այլ նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատորները, քանի որ եղել են դեպքեր, երբ քաղաքացին, ահազանգելով 911, չի կարողացել հստակ հայտնել հրդեհի վայրի հասցեն։

Եղել են դեպքեր, երբ խոտածածկ ու անտառային հատվածներում դիտմամբ հրկիզել են, իսկ հետո հրշեջ-փրկարարները և հոգատար քաղաքացիները կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։

Վերջին ամիսներին մի քանիսը անգամ միտումնավոր հրդեհել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Աշտարակի խճուղում գտնվող ԽՍՀՄ տարիներից եղած «Հայֆիլմ» կինոստուդիայի և Կարմիր Խաչի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքը։

Ու ամեն անգամ չարագործը իր սև գործը անելուց հետո հեռանում է։ Մի քանի անգամ կրակը մարվել է Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցների և այդ վայրում իրենց գործունեությունը ծավալող կարճ ժամանակում դրական ճանաչում ձեռք բերած «CROSS» մարզական համալիրի աշխատակիցների կողմից, և հենց նշված անձինք են, որ մի քանի անգամ կրակի ճիրաններից փրկել են բավականին մեծ տարածքներ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «ուղեղից թոփալ» մեկը դիտմամբ այրում տարածքում չոր խոտը, ու միայն « CROSS » մարզական համալիրի աշխատակիցների շնորհիվ շատ արագ կանխվում է կրակի տարածումը, ապա մարվում այն։

Մնում է, որ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հետևողական լինեն և հայտնաբերեն հրկիզողին և ենթարկեն քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի այն անձանց, ովքեր կփորձեն նման արարքի դիմել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր