9876 դիտում
21:50 17-05-2020
Բժիշկները «արհամարանքի և ամոթի» միջանցք են սարքել Բելգիայի վարչապետի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելգիայում բժիշկները «արհամարանքի և ամոթի» միջանցք են կազմակերպել վարչապետ Սոֆի Վիլմեսի համար, որը այցելել էր երկրի առաջատար հիվանդանոցներից մեկը՝ «Սեն-Պիերը», որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերի նրա անձնակազմին:
Իրենց վրդովմունքը ցույց տալու համար, թե ինչպես են կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկրի իշխանությունները վերաբերվում առողջապահության համակարգին, բժիշկները հիվանդանոց տանող ասֆալտե ճանապարհի երկու կողմում շարք են կանգնել և վարչապետի ավտոշարասյան մոտենալուն զուգահեռ մեքենաներին թիկունքով են շրջվել:
Բժիշկների արհիմության ներայացուցիչ Դիրկ Վան Օվերտվելտդը հայտարարել է, որ բուժանձնակազմի աշխատակիցները ֆինանսական փոխհատուցում են պահանջում կամ աշխատավարձի բարձրացում՝ «վերջին երկու ամիսների ծանրագույն աշխատանքի դիմաց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3652 դիտում
21:43 22-03-2016
Դուբայում Բուրջ Խալիֆի աշտարակը լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով` ի նշան Բելգիայի հետ համերաշխության
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
451 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա