211652_close_icon
views-count1067 դիտում article-date 16:35 23-06-2020

Որպես իրավաբան՝ ամոթի զգացում ունեմ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար. Հրայր Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/23/live/3325620?fbclid=IwAR2ySmnRCUES8h57bz0n7QCaLoIBmvbfEiLWoOYTuSida4m88mhgrtQPG3U]Tert.am[/url]-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ Սահամանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ՍԴ չդիմելու հարցին: Նա նշեց, որ կա իրավունքի սկզբունք, ըստ որի՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի ենթարկվել: «Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով` ասեմ, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ես` որպես իրավաբան, որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,-ասաց նա: Ընդհանուր առմամբ, ՍԴ նախագահն ասաց, որ Հայաստանում նմանատիպ իրավիճակներում չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/23/live/3325620?fbclid=IwAR2ySmnRCUES8h57bz0n7QCaLoIBmvbfEiLWoOYTuSida4m88mhgrtQPG3U]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր