211652_close_icon
views-count2526 դիտում article-date 20:15 16-05-2020

Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մայիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Շամլուղի անտառպետության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 38-ամյա տղամարդուն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված փայտանյութով, և ավտոմեքենայի կողքին ևս 1,5 խմ փայտանյութ: Տղամարդը հայտարարել է, որ իր ձեռքի բենզասղոցով հատած բոխու փայտանյութը պետք է տեղափոխեր իր տան բակ: Հայտնաբերված փայտանյութը և ավտոմեքենան տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Բենզասղոցը վերցվել է: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր