211652_close_icon
views-count2317 դիտում article-date 23:10 29-08-2019

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 24-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վահագնի գյուղի 49-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ նշված փայտանյութը իրենն է, ձեռք է բերել Վահագնի գյուղի հարակից անտառից, բենզասղոցի գործադրմամբ՝ ապօրինի հատելով մեկ կաղնի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին: Քննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր