211652_close_icon
views-count974 դիտում article-date 17:07 16-05-2020

Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ հակառակորդի հետ սահմանը, ինչպես տասնյակ տարիներ առաջ, այնպես էլ հիմա լարված է, սակայն հիմա ի տարբերություն նախորդող շրջանի, շատ ավելի հանգիստ է: «[url=https://armenpress.am/arm/news/1015527.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին: Լրագրողը մասնավորապես նշել էր, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանը լարված է, մի քանի օր առաջ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել էր Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, վնասել բնակելի տներ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես է պետությունը պատրաստվում հակազդել այդ գործողություններին: Փաշինյանը նկատեց՝ հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է: «Եվ այդ իրավիճակը կառավարելի պահելու գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ զինված ուժերի մարտունակությունը և մեր համախմբվածությունը, ուժեղությունը, քաղաքական- բանակցային-դիվանագիտական եղանակները: Մենք մի բան ենք ասել՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժային լուծում չունի: Սահմանը լարված է, և եթե ուզում եք համեմատենք, ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա սահմանը շատ-շատ ավելի հանգիստ է՝ բոլոր առումներով»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր