1048 դիտում
12:31 12-09-2024
Պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ կա․ Փաշինյանը՝ զենքի կիրառմամբ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի մասին
44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ, նաև՝ անվտանգության խորհրդում․ «Ես ՆԳ նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը պետք է վերանայել, որովհետև մեթոդաբանությունը, որոնցով աշխատել ենք, չի համապատասխանում նոր մարտահրավերներին։ Նոր մեթոդների կիրառությամբ որոշակի, ոչ մեծ արդյունքներ կան»։
Ըստ նրա՝ երկրում ավելացել է նաև օրինական զենքի քանակը. «Այստեղ իրականում ընտրության հարց կա, որ օրինական զենքը որքանո՞վ հանդուրժելի պետք է լինի մեզ համար»։
Նա կարևորել է վերլուծելը, թե զենքի կիրառմամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քանի տոկոսն է իրականացվել ապօրինի, քանիսը՝ օրինական զենքի միջոցով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1252 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին