1089 դիտում
13:20 16-05-2020
Կառավարությունը նպատակ ունի ձեռք բերել 25 հազար համակարգիչ հեռավար ուսումը լիարժեք ապահովելու համար
ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգն ամբողջական ենթակառուցված ունենա։
«[url=https://armenpress.am/arm/news/1015484.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ։ Այդ ամենի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Կառավարությունը պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձևավորելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ այս տարի, չնայած դպրոցների փակ լինելուն, ուսումնական տարին կհասցվի ավարտին:
Նրա խոսքով՝ միջնոցներ են ձեռնարկվում, որպեսզի հեռավար կրթության համակարգն ամբողջական ենթակառուցվածք ունենա մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես երկրում կլինի կորոնավիրուսային հիվանդությունը։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ 2020 թվականի մարտից փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։
Նմանատիպ նյութեր
1918 դիտում
18:20 24-03-2020
ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին
834 դիտում
15:06 28-04-2020
Տարբեր գործիքներ են կիրառվում հեռավար կրթության ոլորտում ներառականությունն ապահովելու համար. փոխնախարար
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
706 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար