1951 դիտում
18:20 24-03-2020
ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին
ՀՀ ազգային ժողովը արտակարգ դրության պայմաններում իր համակարգիչներից 85-ը կտրամադրի դպրոցներին՝ հնարավորինս շատ երեխաների համար հեռավար ուսուցման հասանելիություն ապահովելու նպատակով: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)»,-գրել է Միրզոյանը:
Նա կարծիք է հայտնել, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ ԱԺ նախագահը կոչ է արել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։
Նմանատիպ նյութեր
866 դիտում
16:15 01-04-2020
Շիրակի մարզի դպրոցներին Շիրակ ֆուտբոլային ակումբի կողմից հատկացվել է 150 համակարգիչ
1116 դիտում
13:20 16-05-2020
Կառավարությունը նպատակ ունի ձեռք բերել 25 հազար համակարգիչ հեռավար ուսումը լիարժեք ապահովելու համար
2710 դիտում
23:01 07-04-2020
Ազգային ժողովը հեռավար քննարկում կանցկացնի հեռավար կրթության վերաբերյալ
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը