211652_close_icon
views-count3126 դիտում article-date 20:02 15-05-2020

Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 15-ի 583–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Ստեփանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նմանատիպ նյութեր