3099 դիտում
15:49 15-02-2019
Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Այս որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում:
Ժաննա Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։
Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։
2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։
2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։
Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկուսակցական է։
Նմանատիպ նյութեր
4410 դիտում
17:32 06-02-2017
ՀՀ վարչապետի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
3198 դիտում
20:02 15-05-2020
Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
4608 դիտում
11:59 02-07-2020
Վարչապետի որոշմամբ Աննա Ժամկոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը