ՀՀ վարչապետի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի [url=https://www.e-gov.am/decrees/item/16666/]որոշմամբ[/url] վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանը փոխնախարար է նշանակվել:
Վարչապետ Կ.Կարապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Մեկ այլ հրամանով Մարգարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: