211652_close_icon
views-count3919 դիտում article-date 21:22 13-05-2020

Թուրք ֆուտբոլիստը սպանել է իր 5-ամյա զավակին

Թուրք ֆուտբոլիստ Քևչար Թոքթաշը խոստովանել է, որ սպանել է իր 5-ամյա որդուն: Ապրիլի 23-ին 32-ամյա խաղացողը երեխային հիվանդանոց էր բերել: Տղայի մոտ բարձր ջերմություն և հազ է եղել: Հայրը և որդին մեկուսացվել են, քանի որ երեխայի մոտ կորոնավիրուսի սիպտոմներ են եղել: Նույն օրը Թոքթաշը բժիշկներին օգնության է կանչել, քանի որ երեխայի շնչառությունը վատացել է: Վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժին, որտեղ էլ 2 ժամ անց մահացել է: Ի սկզբանե երեխայի մահը համարվել է բնական: Սակայն 11 օր անց Թոքթաշը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ սպանել է երեխային: Ֆուտբոլիստը պատմել է,որ երեխային մոտ 15 րոպե խեղդելէ բարձով, երբ նա պառկած է եղել մեջքի վրա: Բժիշկներին նա դիմել էր, որպեսզի կասկածներ չհարուցի: Պատասխանելով սպանության շարժառիթների մասին, Թոքթաշը ասել է. «Ես երբեք չեմ սիել իմ կրտսեր տղային: Դա միակ պատճառն էր, որ սպանեցի նրան: Որևէ հոգեկան շեղում ես չունեմ»: Ֆուտոլիստին կալանավորել են: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Թոքթաշը ժամանակին հանդես է եկել Թուրքիայի բարձրագույն առաջնությունում՝ «Հաջեթեփեի» կազմում:

Նմանատիպ նյութեր