Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է ավելի քան 1,1 մլն քաղաքացի
ՀՀ կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումներից օգտվել է ավելի քան 1 մլն 100 հազար քաղաքացի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկվա դրությամբ՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 73 մլրդ դրամ բաշխվել է, և այդ ծրագրերից օգտվել են ավելի քան 1 մլն 100 հազար քաղաքացի»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 17 միջոցառում է հաստատել։