96897 դիտում
10:15 13-05-2020
Կրակոց Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված պարկուճ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչույթան պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված շենքի դիմաց հայնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։
Դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն և ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+