«Կռիլյա Սովետովն» իր դարպասապահին տուգանել է 1,4 մլն եվրոյով՝ իշխանություններին քննադատելու համար
Ռուսաստանցի բլոգեր և նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սավին հայտնել է, որ Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբը իր դարպասապահ Եվգենի Ֆրոլովին տուգանել է 1,4 մլն ռուբլով (19 հազ. դոլար):
«Դուք Ֆրոլովին տուգանել եք ճշմարտության համար: Դա խայտառակություն է, որը ձեզ պարտադրել են Կրեմլից: Այն բանից հետո, երբ վերևից ձեր վզակոթին են հասցրել», գրել է Սավինն իր սոցցանցի էջում:
Նշենք, որ Ֆրոլովը իր վերջին հարցազրույցում քննադատել էր Ռուսաստանի իշխանություններին՝ հայտարարելով. «Իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա: Մենք նրանց պետք ենք որպես ստրուկներ, աշխատուժ», ասել է Ֆրոլովն ու նաև քննադատել Պուտինին. «Նախագահ ելույթները դատարկաբանություն են: Ինչ որ նա ասում է՝ չարիք է»:
Հարցազրույցից հետո «Կռիլյան» հայտարարել էր, որ տուգանելու է խաղացողին: Այնուհետև ակումբը խմբագրել էր հայտարարությունը՝ հանելով տուգանքի մասին խոսքերը: