«Կռիլյա Սովետովի» դարպասապահին կտուգանեն Պուտինին և իշխանություններին քննադատելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սամարայի «Կռիլյա Սովետով» թիմի դարպասապահ Եվգենի Ֆրոլովին կտուգանեն Ռուսաստանի քաղաքական համակարգի մասին հարցազրույցի համար:
«Այսօր լրատվամիջոցներում հրապարակվել է Եվգենի Ֆրոլովի հարցազրույցը:
«Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբը հասկանում է, հնչած տեսակետները ֆուտբոլիստի անձնական կարծիքն է, որը տվյալ դեպքում չի համընկնում ակումբի դիրքորոշման հետ:
Ներկա ծանր ժամանակներում մենք պետք է միավորվենք, լուծենք ընդհանուր խնդիրն ու հաղթենք վիրուսին: Հենց դրա վրա պետք է կենտրոնացած լինեն ոչ միայն խաղացողների, այլ՝ Ռուսաստանի քաղաքացիների բոլոր մտքերը:
Հարցազրույցում Եվգենի Ֆրոլովը խախտել է իր պայմանագրի կետը և վնաս պատճառել ակումբի շահերին: Ֆուտբոլիստը տուգանվելու է՝ համաձայն կարգապահական տույժերի մասին կանոնի», նշված է ակումբի հայտարարության մեջ: