919 դիտում
18:48 12-05-2020
Փաշիկ Ալավերդյան. Հավատում եմ իմ սաների հաջողություններին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված օլիմպիական վարկանիշային վեց մրցաշարերից վերջինը / 18 ամսում / հոկտեմբերի 26 –ին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունն է։ Այս մասին զրույցի ընթացքում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա հավատում է իր սաների հաջողություններին, քանզի քաշային տասը կարգերի բոլոր առաջատարները հեղինակություններ են, ծանրամարտում մեծ ճանաչում ունեն և տրամադրված են ավելի ամրապնդել իրենց դիրքերը։
Գլխավոր մարզիչը մեզանում հայտարարված կարանտինի պատճառով մարզիկներին ընտանիքում լինելու հնարավորություն տվեց։ Միաժամանակ նա մտածեց, որ փայլուն խոփը չգործածվելու ընթացքում կորոզիայի է ենթարկվում։ Նշանակում է հանգստի իսկական անունը ժանգ է։ Եվ կարճ ժամանակ անց, նա իր օգնականների հետ կրկին մարզվելու հրավիրեց լավագույն տասնյակին ու շնորհալի ևս վեց երիտասարդների։ Գնահատելով իրավիճակը, թիմի բժշկի մասնակցությամբ պահպանեց պահանջվող հիգիենիկ կանոնները և վերսկսեց պարապմունքները, նպատակով ,որ մարզավիճակի բարձրագույն կետին տղաները հասնեն մոսկովյան ստուգատեսի մեկնարկին։
Աբովյանում անցկացվող տղամարդկանց թիմի ուսումնամարզական հավաքը կավարտվի մայիսի 24 –ին։ Այնուհետև մարզադահլիճը կտրամադրվի կանանց հավաքականին, ովքեր նույնպես մարզվում են։ Ծանրորդուհիները հաջողության ակնկալիքով կներգրավվեն եվրոպական ստուգատեսում։
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
1070 դիտում
23:56 15-12-2015
Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի
3811 դիտում
20:07 02-09-2016
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում