1364 դիտում
23:56 15-12-2015
Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է ավարտվող տարին:
«Աշխարհի առաջնությունում նվաճեցինք երեք փոքր մեդալ: Տղաները ընդհանուր հաշվարկում զբաղեցրին 8-րդ տեղը: Աղջիկներն արեցին այն, ինչ պետք էր: Տիգրան Մարտիրոսյանի մասին ցավով և ափսոսանքով պետք է խոսեմ: Եթե նայեք նրա վիճակագրությունը, կտեսնեք, որ Տիգրանը նախաօլիմպիական տարում ձախողել է իր աշխարհի առաջնությունները: Նրա մոտ նախամեկնարկային լարվածություն կար: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ:
Մենք մեր առջև ունենք կարևոր ստուգատես՝ Եվրոպայի առաջնությունը, որը որոշիչ կլինի: Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնելու են այն ծանրորդները, ովքեր ունակ են մասնակցելու Ա խմբում: Մինչև վերջին պահը փորձարկելու ենք մեր ծանրորդներին: Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի: Ինչ կլինի Ռիոյում, ասել չեմ կարող, ես իրատես եմ, նախօրոք ոչինչ չեմ ասի»,- ասել է Ալավերդյանը:
2015 թվականին հայ ծանրորդները՝ տարբեր տարիքային խմբերում նվաճել են 60 մեդալ, որոնցից 21 ոսկի, 18 արծաթ և 21 բրոնզե, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
4084 դիտում
20:07 02-09-2016
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում
3921 դիտում
18:13 02-10-2019
Փաշիկ Ալավերդյան. Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի