211652_close_icon
views-count896 դիտում article-date 16:45 12-05-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մայիսի 11-ին բերման են ենթարկել 38-ամյա Էդմոն Ք.-ին, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր