211652_close_icon
views-count1918 դիտում article-date 13:23 16-04-2014

ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով երեք հետախուզվող է հայտնաբերվել

Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: *** Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2012 թ. փետրվարի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր