211652_close_icon
views-count4069 դիտում article-date 11:56 12-05-2020

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3538-ի. ապաքինվել է ևս 71, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33 313 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 47 (ավելացել է ևս 1-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 19 է։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։

Նմանատիպ նյութեր