ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1159-ի. մահացել է 1 մարդ, ապաքինվել՝ ևս 61-ը
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1159 է, արձանագրվել է մահվան 18 (ավելացել է ևս մեկը) դեպք: Թեստերից 9632-ը բացասական արդյունք է տվել:
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 61-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 358։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ:
[b]Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել է hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
[/b]