1024 դիտում
23:36 11-05-2020
Յովիչը վնասվածք է ստացել՝ ընկնելով Բելգրադում իր տան պատից
Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը տան պատի փլուզման արդյունքում է կոտրել ոտքը, հայտնում է Armsport.am-ը:
«Լուկան իսկապես վնասվել էր, նա մի կերպ է ողջ մնացել։ Նա ընկել է պատից։ Չգիտեմ՝ ինչպես ձեզ բացատրել, ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Ամեն ինչ պատահական է տեղի ունեցել»,-հաղորդել է խաղացողի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
«Ոսկորը, որը կոտրել է Յովիչը, պահում է մարմնի քաշն ու բավականին դիմացկուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում կոտրվածքն առաջանում է կամ շատ ուժեղ վնասվածքից կամ բարձրությունից ընկնելուց»,- ասել է սպորտային բժշկության մասնագետ Խոսե Գոնսալեսը, որն ավելի վաղ աշխատել է «Ատլետիկոյում»։
Մադրիդի բժշկական ծառայությունից շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ խաղացողը վնասվածքը շատ ավելի շուտ է ստացել, քան այդ մասին հաղորդել է։ Հարձակվողի նման պահվածքն ակումբի ղեկավարության զայրույթն առաջացրեց։
Հաղորդվում է, որ Յովիչը շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի վերջ:
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
23:52 16-02-2016
Քարաթափում տան արտաքին պատից
1722 դիտում
17:24 19-04-2019
Յովիչը մոտ է, որպեսզի տեղափոխվի «Ռեալ»
1528 դիտում
20:58 14-01-2021
Լուկա Յովիչը «Ռեալից» վերադարձավ «Այնտրախտ»
Այս բաժնից
2440 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը
2419 դիտում
10:37 18-01-2025
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
22777 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո