1531 դիտում
20:58 14-01-2021
Լուկա Յովիչը «Ռեալից» վերադարձավ «Այնտրախտ»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը տեղափոխվեց «Այնտրախտ». հայտնում է Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա սերբ ֆուտբոլիստը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով հանդես կգա իր նախկին ակումբում:
«Այնտրախտը» Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում Յովիչն իրեն նկարահանում է ակումբի մարզադաշտում և ասում. «Ես վերադարձա»:
Յովիչը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել հենց «Այնտրախտից» 2019 թվականին 63 մլն եվրոյի դիմաց: 2020/21 մրցաշրջանում՝ տարատեսակ վնասվածքների պատճառով, հարձակվողը 13 խաղ է բաց թողել, իսկ ընթացիկ մրցաշրջանում իսպանական Պրիմերայի 4 խաղի է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, հայտնում է [url=https://armsport.am/2021/01/14/%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%be%d5%b8%d5%b2-%d5%ac%d5%b8%d6%82%d5%af%d5%a1-%d5%b5%d5%b8%d5%be/]Armsport.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
17:24 19-04-2019
Յովիչը մոտ է, որպեսզի տեղափոխվի «Ռեալ»
1024 դիտում
23:36 11-05-2020
Յովիչը վնասվածք է ստացել՝ ընկնելով Բելգրադում իր տան պատից
Այս բաժնից
3079 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3004 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2443 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը