Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լույա Յովիչը շատ մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Ակումբերի բանակցություններում առաջընթաց է գրանցվել և մոտ ժամանակներս տրանսֆերը կարող է ձևակերպվել:
Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 70 մլն եվրո:
«Այնտրախտը» սերբ ֆուտբոլիստին գնել էր «Բենֆիկայից» և նրա հետ մինչև 2023 թվականը գործող պայմանագիր կնքել:
Այս մրցաշրջանում Յովիչը Բունդեսլիգայում անցկացրած 27 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ: