ԱՄՆ-ում մոտոարշավորդը 340 կմ/ժ արագության վրա վայր ընկնելով մոտոցիկլետից, ընդամենը թեթև կապտուկներ է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում NHRA Northwest Nationals մոտոմրցաշարի որակավորման փուլում անհավանական դեպք է գրանցվել: Մոտոարշավորդներից մեկը՝ Բո Լեյնը, չի կարողացել կառավարել մոտոցիկլը և ընկել է 340 կմ/ժ արագության վրա:
Երբ մրցումներն ավարտվել են և թվացել է, թե մարզիկի համար ամենաբարդ պահը անցել է, նա հանկարծակի կորցրել է մոտոցիկլի կառավարումը և բախվել մրցուղու պատնեշին:
Լեյնը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն չնայած տեղի ունեցած սարսափելի կադրերին, նա ընդամենը մի քանի կապտուկ և քերծվածք է ստացել: