1117 դիտում
14:16 11-05-2020
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին
Մայիսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:
Աշոտ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել այն և համոզմունք հայտնել, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Էդմոն Մարուքյանը նաև բարձր է գնահատել ԱՀ ԱԺ նախագահի դերը՝ Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում:
Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական երկու հանրապետություններում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
16:33 03-04-2017
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին
1235 դիտում
13:46 07-08-2019
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բուլղարացի պատգամավորներին
1771 դիտում
14:39 22-06-2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին
Այս բաժնից
520 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա