1993 դիտում
14:39 22-06-2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին
Հունիսի 22-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից՝ ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ԱԺ նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանի ղեկավար կազմից Լեռնային Ղարաբաղ այցեր հազվադեպ են տեղի ունենում, միևնույն ժամանակ՝ պարբերական բնույթ են կրում Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցերը։ Նշելով այդ մասին՝ նա հույս է հայտնել, որ պարոն Պրոտասևիչի այցից հետո առավել կաշխուժանան շփումները եվրոպական այդ կառույցի հետ։
Տեղի ունեցած զրույցի ընթացքում հյուրը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանի կառուցվածքով ու քաղաքական կազմով, գործող ընտրական համակարգով, հակամարտության կարգավորման ներկա ընթացքով ու հնարավոր զարգացումներով։
Արցախի խորհրդարանի նախագահը հանգամանալի պատասխանել է հնչած հարցերին։ Մասնավորապես՝ անդրադառնալով խորհրդարանի ձևավորման ընթացքին, նա նշել է, որ հանրապետությունում հետևողականորեն հղկվում, կատարելագործվում է ընտրական համակարգը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի, նույնպես և՝ եվրոպական երկրների փորձն ու գործող ժողովրդավարական արժեքները։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
23:19 21-06-2014
Բակո Սահակյանը ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին
3679 դիտում
20:50 08-11-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին
4075 դիտում
23:20 19-02-2017
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել