211652_close_icon
views-count193583 դիտում article-date 20:59 10-05-2020

Աղստև գետն ընկած՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 41-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարները՝ փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները, առավոտյան ժամը 06:10-ից վերսկսել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժ.Ա.-ի որոնողական աշխատանքները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 9-ից, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ մարզի հրշեջ-փրկարարների հետ, գրեթե Հաղարծին գյուղի ողջ բնակիչների, ինչպես նաև Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնում էին նրան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Ժ.Ա.-ն ՎԱԶ-21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնողական աշխատանքները տևել են ժամեր շարունակ, և փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն արդյունքի չեն հասել: Գետի հունը այնքան վարար է, որ մարդիկ նույնիսկ չեն կարողանում նրա վրայով անցնել: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հանձնարարությամբ դեպքի վայր են ժամանել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները՝ պետի գլխավորությամբ, ովքեր տրակտորներով փորձում են կասկածելի վայրերում փնտրել ավտոմեքենան: Տեղում ոստիկանների աշխատանքը ղեկավարում են Տավուշի մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալը: Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են. դրանք կվերսկսվեն վաղը՝ մայիսի 11-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր