Մեծ Հայրենական Պատերազմում էջմիածինցի մասնակիցների անձնական իրերը և փաստաթղթերը՝ թանգարանում
Անժելա Թադևոսյան-Գնունին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էջմիածնի Պատամաազգագրական թանգարանում պահվում և ցուցադրվում են նաև մեր համաքաղաքացի Մեծ Հայրենական Պատերազմի մասնակիցների անձնական իրերը և փաստաթղթերը:
Այսօր Հաղթանակի 75-րդ տարեդարձի օրը մենք ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
1. Պատերազմի մասնակից՝ Հայկ Ղազարյանի ժամացույցը:
2.Պատերազմի մասնակիցների նամակները և վիրավորում ստանալու վկայականները:
3.Պատերազմի մասնակից, փոխգնդապետ Մուշեղ Բաղդասարյանի լուսանկարները սպայական աշխատանքային գրքույկը և ռազմաճակատային օրագիրը:
4. Թամանյան դիվիզիայի 280 գումարտակի ավագ սակրավոր Նիկալ Փոթեյանի լուսանկարը ռազմաճակատից:
5.Պատերազմի մասնակից Արփենիկ Նազարբեկյանի անձնական իրերը»: