2360 դիտում
17:34 02-06-2021
Հայրենիքը սկսվում է հայրենաճանաչությունից. Ազգային գրադարանի Գրատպության թանգարանում ներկայացվեցին Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս:
Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:
«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է:
Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Խոսենք մի հայրենանվեր միջոցառման մասին,որը կազմակերպել էին Հայաստանի Ազգային գրադարանի գրատպության թանգարանում:Այստեղ սույն թվականի մայիսի 27-ին,միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցադրվեցին «Զորավար Անդրանիկ» Ֆիդայական շարժման թանգարանից որոշ ցուցանմուշներ:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրադարանային ոլորտի մասնագետներ,պատմաբաններ, ընթերցասեր հասարակություն ու արվեստագետներ ծանոթանալու այս յուրօրինակ ու բացառիկ ցուցադրության հետ:Միջոցառման ժամանակ տիրում էր հայրենասիրական ու պահանջատիրական մթնոլորտ:
Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանն,ով իր խոսքում նշեց,որ մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարելիցը և սրա շրջանակում տեղի են ունենալու երկու հայրենանվեր ու պահանջատիրական միջոցառումնէր:
Առաջին միջոցառման ընթացքում ներկայացված են լինելու Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի մամուլն,իսկ երկրորդում՝հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի անձնական իրերից:
Ցուցադրության հետ ծանոթացրեց թանգարանի ավագ գիտաշխատողներից Էմմա Դավթյանը: Իր ելույթի սկզբում նա պատմական ակնարկ կատարեց թանգարանի ստեղծման ու համալրման,ինչպես նաև գործունեության վերաբերյալ,նշելով որ այն բացվել է 1995 թվականին, Անդրանիկ Օզանյանի 130-ամյակի կապակցությամբ, այնուհետև 2 տարի անց փակվել և կրկին վերաբացվել է 2006 թվականի սեպտեմբերի 16-ին Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ։ Թանգարանի հիմնադիրներն են՝սիրված մտավորականներ Իլյիչ ու Ժորժետա Բեգլարյան ամուսինները:Նա հավելեց,որ այստեղ են կրթվել,կրթվում և կրթվելու են բազմաթիվ սերունդներ,ովքեր հայրենասիրական դասեր պետք է քաղեն թանգարանից՝ շարունակելով նրա ու ժամանակակիցների կիսատ գործերը:
Իր ելույթի ընթացքում օրվա բանախոսը հետաքրքիր դրվագներ պատմեց ցուցադրվող առարկաների մասին: Հատկանշական էր այն ներկայացվող մկրատի պատմությունն,որը կապված էր Զորավարի ու մի կնոջ հանդիպման հետ,ըստ որի նա նկատելով,մի պատանու,ով նրա հետ էր և մազերն երկար էին,հարցնում է,թե ինչու տղայի մազերը չեն հարդարում կինն անմիջապես պատասխանում է,թե միջոցներ ու մկրատ չունի:
Զորավարն անմիջապես իր խուրջինից հանում ու նվիրում է ներկայացվող մկրատն,ասելով որ անմիջապես հարդարեն երեխայի մազերը,քանի որ տղայի երկար մազ ունենալը վայել չէ: Այդպես էլ անում են: Իր խոսքի ընթացքում նա նաև հետաքրքիր դրվագներ պատմեց Զորավարի կյանքից ու գործունեությունից:Այսպիսով՝նա այնպես գեղեցիկ ներկայացրեց ցուցադրությունը, կարծես լիներ այդ ժամանակների խոսուն և իրական ներկան՝բոլորի մեջ սերմանելով հայրենասիրություն ու ճանաչում դեպի հայ մեծերը:Միջոցառման վերջում տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում ու ցուցանմուշների ներկայացում,որոնց մասին պատմում էր թանգարանի էքսկուրսավար Ֆրիդա Ղազարյանը:
Նա մասնավորապես նշեց, այն հանգամանքն,որ ցուցադրվող փոքրիկ ծխամորճը Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երևան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:
Ցուցադրվող դաշույնը Անդրանիկին նվիրել են Դսեղ գյուղի բնակիչները։ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը ևս հասել Ֆիդայական շարժման թանգարան...
Վերջում հավելեմ,որ խոսելով ցուցահանդեսի ու ցուցանմուշների մասին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ այստեղ կարևոր տեղ էր զբաղեցնում 1907 թ.-ի «Աստվածաշունչը», որը զորավարը 1926թ. նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են։ Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում: Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը:Ցուցադրվող իրերի շարքում էին նաև Անդրանիկի ծխամորճը, զինվորական կնիքը, նագանը, դաշույնը, հեռադիտակը և այլն։
Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի հետաքրքիր պատմություն։Այստեղ ցուցադրվեցին նաև Զորավար Անդրանիկի ձեռագիր նամակները, գրությունները մի քանի ընտանեկան լուսանկարներ, որոնք դեռևս չեն հրապարակվել։Եվ ահա դիտելով ցուցանմուշներն ակամայից մտովի տեղափոխվեցինք Զորավար Անդրանիկի ապրած ու մարտնչած տարիներ՝պատմական էքսկուրս կատարելով մեր հերոսական ու պատմական հաղթական ժամանակներ:
Նշեմ,որ բացառիկ այս ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հիմնադիր տնօրեն Ժորժետա Բեգլարյանը, թանգարանի աշխատակիցներ Էմմա Դավթյանը և Ֆրիդա Ղազարյանը, գրադարանի աշխատակիցները, աշակերտներ և ուսանողներ։
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի
Հանրության հետ կապերի և
միջոցառումների կազմակերպման բաժնի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
967 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության