211652_close_icon
views-count10107 դիտում article-date 12:38 10-05-2020

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են, ունենալու ենք արևային եղանակ

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանականում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա մասնավորապես նշել է. «Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8–10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր