211652_close_icon
views-count8442 դիտում article-date 09:48 10-05-2020

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ [b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/b]

Նմանատիպ նյութեր