211652_close_icon
views-count2093 դիտում article-date 11:24 09-05-2020

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին եռատոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին եռատոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան եւ ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին եւ ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Արցախին մաղթել է հարատեւ խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին` բարօրություն եւ արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր