Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին՝ իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարկայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։