211652_close_icon
views-count3523 դիտում article-date 22:58 08-05-2020

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի բժիշկները մասնակցել են սեմինար-քննարկման

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի բժիշկներ Համլետ Բեգոյանն ու Հարություն Պրազյանը մասնակցել են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնած «Դեղագիտական աջակցությունը մարզիկների մարզումային գործընթացին» թեմայով բժշկական սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի, Մոլդովայի, Լիտվայի և Բելառուսի մարզական բժիշկները: Հայաստանից սեմինարին մասնակցել են նաև ՀԱՕԿ-ի բժշկական կոմիտեի ներկայացուցիչները: Սեմինար-քննարկումը վարել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ուսումնա-գիտական օլիմպիական ինստիտուտի փոխտնօրեն Լարիսա Գունինան: Մարզական բժշկության ոլորտի մասնագետները քննարկել են մարզիկներին հատկացվող դեղամիջոցներին, դրանց օգտագործման կանոններին, վերականգնողական միջոցներին և վիտամիններին վերաբերող բազմաթիվ հարցեր: Վերջերս նման սեմինար-քննարկում էր եղել նաև մարզիչների համար, որի թեման մարզիկների իրավունքներն էին։

Նմանատիպ նյութեր