211652_close_icon
views-count10197 դիտում article-date 13:02 06-02-2014

Դա ոչ ոքի որոշելունը չէ. Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ իր և Յուրի Վարդանյանի տարաձայնության մասին

Բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչ նշանակելիս ես ոչ ոքի հետ չեմ քննարկում այդ հարցը: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը դեմ է եղել իր կողմից Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանի նշանակմանը: Նրա խոսքով՝ դա իրենց ֆեդերացիայի, իրենց ներքին խոհանոցի որոշումն է: «Դա ի՛մ որոշումն է եղել եւ այդտեղ պարոն նախարարը ոչ մի միջնորդություն չունի»,- ավելացրեց Արթուր Գեւորգյանը: Չնայած Յուրի Վարդանյանը հրավիրված ասուլիսում հերքել էր, բայց անդրադառնալով այն լուրերին, թե Յուրի Վարդանյանը սպառնացել էր, որ Դավիթ Թորոսյանի նշանակման դեպքում ֆինանսավորումը կդադարեցնի, Ա. Գևորգյանն ասաց. «Եռամսյակի փոխանցումները երեկ արդեն կատարվել են: Այդ ֆինանսավորումը տարվա սկզբին կատարվում է բյուջեով եւ դա չեն կարող չփոխանցել: Խնդիրն ուշացնել-չուշացնելու մեջ էր, բայց երեկ արդեն փոխանցումը կատարվել է: Պարոն Վարդանյանը ճիշտ է ասել, որ արդեն եռամսյակի փոխանցումը կատարվել է: Չի կարող չլինել, հասկանու՞մ եք: Դա ոչ ոքի որոշելունը չէ: Պարոն Վարդանյանը հստակ ասաց, որ ինքը ոչ մի խնդիր չունի»: Արթուր Գեւորգյանը նաեւ ավելացրեց, որ մարզչին նշանակողը ինքն է, մեծ հաշվով պատասխան տվողը եւս ինքն է եւ այն թիմը, որի հետ աշխատելու են:

Նմանատիպ նյութեր